Ինչո՞ւ է վաճառել հենց Խաչատուր Սուքիասյանին. պատասխանում է «Ռան Օյլի» սեփականատերը

Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնել և զբաղվել տարատեսակ բիզնեսներով, այդ թվում` վառելիքի ներկրմամբ, առքուվաճառքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Գործարար, «Ռան Օյլ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը՝ Բենզին Ռուբոն, մասամբ է վաճառել իր ընկերությունը: Տեղեկությունը հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։ 

Խաչատուր Սուքիասյանը գնել է «ՌԱՆ ՕՅԼ»-ը. ընկերությունից վստահեցնում են՝ մենաշնորհ չի լինի

«Հետաքրքիր է, սակայն, որ գործարար Գալուստյանն իր ընկերությունը վաճառել է, ոչ ավել, ոչ պակաս, գործարար Խաչատուր Սուքիասյանին: Գաղտնիք չէ, որ վերջինս սերտ հարաբերությունների մեջ է ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչների հետ եւ, երեկ տարածված տեղեկությունների համաձայն, փորձում է տեռորի ենթարկել մյուս ընկերություններին եւ մենաշնորհային դիրք գրավել»,–գրում է թերթը:

Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է բենզինի եւ դիզվառելիքի վաճառքով:

Թե ինչու է «Ռան Օյլ» ընկերության սեփականատերն այն վաճառելու որոշում կայացրել, «Ժողովուրդը» փորձել է պարզել հենց նրանից:

Խաչատուր Սուքիասյանը կանոններ կթելադրի՞ շուկայում. Դավթյանը «բենզինային» գործարքի մասին

Գալուստյանը նշել է, թե մասամբ է վաճառել ընկերությունը և այժմ էլ համասեփականատեր է հանդիսանում Խաչատուր Սուքիասյանի հետ միասին: Հարցին՝ ինչու է այն վաճառվել, և ինչու հենց Խաչատուր Սուքիասյանին, գործարարը նշեց.

«Դա իմ ցանկությունն է, ճիշտն ասած, այդպես էր մեզ պետք: Այնպես չէ, որ կոնկրետ Խաչատուր Սուքիասյանին եմ ընտրել. նա գնորդ է եղել, ես էլ վաճառել եմ: Այնպես չէ, որ հատուկ եմ այդպես վարվել: Ընկերությունն էլ մասնակի ենք վաճառել, ոչ ամբողջովին», – նշեց նա:

Հավելենք, որ «Սիլ կոնցեռնի» մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ նշում է, թե ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնել եւ զբաղվել տարատեսակ բիզնեսներով, այդ թվում` վառելիքի ներկրմամբ, առքով և վաճառքով:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սամվել Ալեքսանյանի, Խաչատուր Սուքիասյանի, Վահան Քերոբյանի հետ