ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզում և Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ձյուն է տեղում։
Կոտայքի մարզում տեղումներ են՝ թաց ձյան տեսքով։
ՀՀ–ում կան փակ ճանապարհներ, Լարսի ռուսական կողմում մեծ թվով բեռնատարներ են կուտակվել. ԱԻՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: