Ֆիլադելֆիայի ճանապարհին տեղադրված հակահայկական գրառմամբ վահանակը հեռացվել է

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների համախմբված գործողություններն օգնել են կարճ ժամանակում լուծել խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Ֆիլադելֆիայի I-95 մայրուղում տեղադրված հակահայկական ենթատեքստով  վահանակը հեռացվել է հայ համայնքի քայլերի շնորհիվ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)՝ հրապարակելով վահանակի լուսանկարը։

«Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են հայերի հետ ներդաշնակ ապրել։ Իսկ հայե՞րը»,–գրված է եղել վահանակի վրա։

2 ադրբեջանցի «Նիվայով» մտել են Թալիշ գյուղ․ նրանցից 1–ը պայթել է ականի վրա

«Շնորհակալություն Փենսիլվանիայի Հայ դատի հանձնախմբին արագ արձագանքի, համայնքի համակարգված գործողությունների և վերջնական արդյունքի համար. հակահայկական գովազդային վահանակը հանվել է»,–գրված է ֆեյսբուքյան էջում:

Օգտատերերը շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր դիմել են Lamar գովազդային գործակալությանը:

Եվրոպական դատարանն անընդունելի է ճանաչել ՀՀ–ի դեմ ադրբեջանցու ներկայացրած գանգատը