ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են 2021-2023թթ. տրանսպորտային քաղաքականության ճանապարհային քարտեզը

Ճանապարհային քարտեզի նախագիծը Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից հաստատվելու է 2021-ի առաջին կիսամյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարների տեղակալները համաձայնեցրել են 2021-2023 թթ. տրանսպորտային քաղաքականության իրականացման ճանապարհային քարտեզը: Այդ մասին նրանք հայտարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևի նախագահությամբ կայացած նիստին։

Հայաստանը ԵԱՏՄ-ին կառաջարկի միատեսակ փաթեթավորում. ծխախոտն ավելի կթանկանա

Նրանք քննարկել են բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացման, երկաթուղային տրանսպորտի ոլորտում կոնվենցիոն արգելքների սահմանման և կիրառման, ինչպես նաև ԵՄ երկրների միջև թռիչքների իրականացման ժամանակ ավիաընկերությունների համար հավասար պայմաններ ստեղծելու հարցերը:

ԵԱՏՄ-ին համալրում է սպասում․ ի՞նչ կտա Իրանի անդամակցությունը Հայաստանին

Փաստաթուղթը նախատեսում է ԵԱՏՄ երկրների օրենսդրության ներդաշնակեցման, փոխադրումների զարգացման, ինչպես նաև եվրասիական տրանսպորտային միջանցքների, այդ թվում ՝ տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնների համալիր զարգացման ուղղությամբ աշխատանքներ:

Ճանապարհային քարտեզի նախագծով սահմանվել են տրանսպորտի ոլորտում ինտեգրման զարգացման առաջնահերթությունները։

Ճանապարհային քարտեզի նախագիծը Եվրասիական միջկառավարական խորհուրդը կհաստատի 2021-ի առաջին կիսամյակում։

Սակագնային պատնեշ․ ի՞նչ խնդիրների է բախվում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի նախագիծը