Արա Սաղաթելյանն ու Անժելա Էլիբեգովան բերման են ենթարկվել ԱԱԾ

Փաստաբան Հակոբ Ենոքյանը վստահեցնում է, որ ոչ թե քրեական, այլ «քաղաքական գործ» է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Հակոբ Ենոքյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։

Երևանում բերման են ենթարկել խաղաղ ակցիայի մասնակիցներին. տեսանյութ

«Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից 2 այլ աշխատասենյակների խուզարկությունը։ Չնայած որ խուզարկվել է 3 աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ`քննիչի կողմից կայացված որոշում»,–գրել է նա։

Ենոքյանը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակն է խուզարկվել, և այս արարքն առանց դատարանի որոշման ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է:

Նա գրել է, որ հարուցված «քաղաքական գործի» շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնի հաջորդիվ։

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2020-ի նոյեմբերի 20-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի հատկանիշներով արարք կատարելու կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու համար։

Հաջորդ օրն ազատ էր արձակվել։

Փաստաբան Դավիթ Ավագյանն էլ տեղեկացել է, որ աշխատավայրից ԱԱԾ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Վերջինս քիչ առաջ ազատ է արձակվել։

Ոստիկանը պատերազմի դաշտից զենքեր է բերել ու փորձել իրացնել. ԱԱԾ բացահայտումը

Այսօր ԱԱԾ բերման էր ենթարկվել նաև «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը։