Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Նա հայտարարել է, որ հրաժարական է տալիս թիմի հետ տարաձայնությունների պատճառով, որոնք ակնառու դարձան «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի ձերբակալումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է հրաժարական տալու մասին։ Այս մասին նա հայտարարել է այսօր հրավիրված հատուկ ճեպազրույցի ժամանակ։

Սերժ Սարգսյանը 3 անգամ խմբագրել է իր հրաժարականի տեքստը

Այսօր կայացած ճեպազրույցում նա հայտարարել է, որ հրաժարական է տալիս թիմի հետ տարաձայնությունների պատճառով, որոնք ակնառու դարձան «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի ձերբակալումից հետո։

«Ցավոք, այն պատճառով, որ ես չկարողացա համաձայնության գալ թիմի հետ այս թեմայի շուրջ, ես որոշում եմ կայացրել թողնել զբաղեցրածս պաշտոնը»,-հայտարարել է Գախարիան:

«Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակում ծափահարություններով են ընդունել Գախարիայի որոշումը։

Հերթական ակցիան՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով․ տեսանյութ

Գեորգի Գախարիան ծնվել է 1975-ին Թբիլիսիում։

2016-2017 թվականներին եղել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը։

Զբաղեցրել է Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը։ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին ընտրվել է վարչապետ՝ ստանձնելով երկրի կառավարության ղեկավարի լիազորությունները։

Իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը. Փաշինյանը՝ հրաժարականի մասին