ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն արցունքներով հեռացել է ասուլիսի սրահից։ Պատճառն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում կրած պարտությունն է, գրում է Championat.ru–ն։
Ուիլյամսը 3:6, 4:6 հաշվով պարտվել է ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսակեին:
«Այս օրը մեծ ձախողում է ինձ համար։ Ես շատ սխալներ եմ թույլ տվել և պարզագույն սխալներ»,–ասել է Ուիլյամսը։
Նշենք, որ նա իր կարիերայի ընթացքում 7 անգամ հաղթել Է Ավստրալիայի բաց առաջնությունում։
Ասուլիսի վերջում Սերենան արտասվել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է վատ խաղացել։
«Ես չգիտեմ, թե ինչու։ Հերի՛ք է արդեն»,–ասել է Սերենան ու արցունքներով լքել ասուլիսի սրահը։
2021 թվականի «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում Նաոմի Օսակեն կհանդիպի Կարոլինա Մուխովի (Չեխիա) – Ջենիֆեր Բրեյդիի (ԱՄՆ) խաղի հաղթողի հետ: