«Ռոման» հաղթեց «Բրագային». Հենրիխ Մխիթարյանի գոլը չհաշվեցին, բայց նա փայլեց խաղադաշտում

«Ռոմայի» առաջին գոլը գրանցվեց խաղի առաջին րոպեներին։ Վերջնական հաղթանակն ապահովվեց նաև Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակիչ առաջին խաղում «Ռոման» 2։0 հաշվով հաղթեց «Բրագային»։ 

Հանդիպման հենց առաջին րոպեներին «Ռոման» գրավեց մրցակցի դարպասը։ Գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն։

Հենրիխ Մխիթարյանի` 60-րդ րոպեին խփած գոլը VAR-ից հետո չհաշվեցին, քանի որ նա խաղից դուրս վիճակում էր:

«Ռոմա» VS «Ինտեր»․ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ․ տեսանյութ

Խաղի վերջին րոպեներին Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ և Ջեկոյի գեղեցիկ փոխանցման շնորհիվ Բորխա Մայորալը վերջանական հաղթանակ ապահովեց «Ռոմային»։

Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի՞ «Յուվենտուս»