Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման հարցը

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱն, 18 փետրվարի – Sputnik․  Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել է գերիների հարցը

Քննարկվել են նաև տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործողությունների համակարգման հարցերը:

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման համատեքստում: Նկատի է առնվում Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը՝ ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Ալիևը քննարկել են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները։

Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Ղարաբաղին. Պուտին

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են