Փաշինյանն արդարադատության նախարարին Արցախ է ուղարկում

Վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բադասյանը պետք է հաշվետվություն երկայացնի ՀՀ վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր և վաղն աշխատանքային այցով կլինի Արցախում։ Գործուղման հրամանը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակում։

Ինչ է քննարկել Փաշինյանն «Իմ քայլի» հետ

Բադասյանն Արցախի Հանրապետությունում կհանդիպի Արցախի Հանրապետության նախագահի, արդարադատության նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ:

ՀՀ արդարադատության նախարարի գործուղման հետ կապված ծախսերը կկատարեվեն պետբյուջեի միջոցերից` ՀՀ արդարադատության նախարարության պահպանման համար նախատեսված արտասահմանյան պաշտոնական գործուղում հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,–նշված է որոշման մեջ:

Հավելենք, որ դեռևս Արցախում է նաև Փաշինյանի նորանշանակ օգնականը` Գագիկ Իսախանյանը: 

Իսախանյանը Արցախում կլինի փետրվարի 17-ից 19-ը ներառյալ:

Վերադառնալուց հետո Իսախանյանը նույնպես գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի։

Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին Սյունիք է գործուղում