Կողոպուտ Սիսիանում. խանութից ոսկյա զարդեր են հափշտակել. տեսանյութ

Հանցագործություն կատարած անձը դանակի սպառնալիքով հափշտակել է խանութ-սրահի զարդերը և փախել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Սիսիան քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող հուշանվերների և ոսկյա զարդերի խանութ-սրահից ոսկյա զարդեր են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ին՝ ժամը 12:55-ի սահմանում։

Հանցագործություն կատարած անձը սպառնացել է դանակով, զգալի չափերով զարդեր է հափշտակել ու փախել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Խանութ-սրահի աշխատակցուհին ճանաչվել է տուժող:

Տրանսպորտում կատարված գողությունները բացահայտվել են, գողերը բռնվել են քաղաքացիների շնորհիվ

Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, դիմակը և արնանման հետքեր։ Վերցվել են փորձանմուշներ, զննվել են խանութ-սրահի տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը