Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց. ՀՀ ԱԺ նախագահ

Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ հակամարտությունը չի կարող վերջնականապես լուծված համարվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հաշվի առնելով արցախահայերի ինքնորոշման իրավունքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին:

ԱԺ նախագահը նշել է, որ դիտարկում է Իրանը որպես բարեկամ երկիր և վստահելի գործընկեր:

Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց. ՀՀ ԱԺ նախագահ

Միրզոյանն ընդգծել է, որ Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային այլ պետությունների ակտիվ ներգրավվածությունը հօգուտ ադրբեջանական կողմի թե՛ ռազմական գործողությունների փուլում, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում:

ԱԺ նախագահը կարևոր է համարել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց շուտափույթ փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Միրզոյանը կարծիք է հայտնել, որ հակամարտությունը չի կարող վերջնականապես լուծված համարվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հաշվի առնելով արցախահայերի ինքնորոշման իրավունքը:

Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց. ՀՀ ԱԺ նախագահ

Դեսպան Զոհուրին հայտնել է, որ իրանական կողմը ողջունում է Արցախում կրակի դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը և վերահաստատել ԱԳ նախարար Զարիֆի նախկինում հնչեցրած տեսակետը ռազմագերիների վերադարձի խնդիրը շուտափույթ լուծելու անհրաժեշտության մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև միջխորհրդարանական կապերն առավել աշխուժացնելու, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման և հատկապես Սյունիքում համատեղ տնտեսական գործունեության ծավալման վերաբերյալ մի շարք հարցեր: