Ի՜նչ լավ մամա կլինեիք. հետևորդները Նազենի Հովհաննիսյանին «հանգիստ չեն տալիս»

Նազենիի հետևորդներն անչափ հավանել են նրա հրապարակած նոր լուսանկարը։ Նրանք ընդգծել են, որ դերասանուհուն մայրիկի կերպարը շատ է սազում, ոմանք էլ «պահանջել են» երեխաներ ունենալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ճանաչված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր ու զվարճալի լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Կադրում Նազենին դերասանուհի Նարինե Պետրոսյանի դստեր` Ադելի հետ պառկած է անկողնում և երկուսով յոգայի վարժություն են կատարում։

«Իմ լույսի կտոր Ադելն է։ Մեր Նարինե Պետրոսյանի կրտսերն է, 6 տարեկանում ասում է` ոտքերդ գլխիդ կկպցնե՞ս։ Ես իմ սիրուն ձագոյին ո՞նց բացատրեմ, որ գրեթե 40-ում դա առնվազն բարդ է, բայց դե արեցի, ճարս ինչ... Էս մեր արքայադստերը ամբողջ նկարահանման խումբն էր ենթարկվում, ես ո՞նց չենթարկվեի...»,–գրել է դերասանուհին։

«38-ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել».Նազենի Հովհաննիսյանը երախտապարտ է

Նազենիի հետևորդներն անչափ հավանել են լուսանկարը։ Նրանք ընդգծել են, որ դերասանուհուն մայրիկի կերպարը շատ է սազում, ոմանք էլ «պահանջել են» երեխաներ ունենալ։

««Մեծի հետ մեծ,փոքրի հետ փոքր...չքնաղ Նազենի»,«Իսկ չե՞ք կարծում որ ձեզ նման տաղանդաշատ հայը իր գեները գոնե երկու երեխայի պետք է փոխանցի», «Ի՜նչ լավ մամա կլինեիք», «Իրոք որ` լույսի կտոր», «Սիրուններ»»,– գրել են նրանք։

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը շատ ակտիվ է սոցցանցերում, նա հաճախ է իր հետևորդների հետ զրուցում տարբեր թեմաներից և նրանց ուրախացնում վառ կերպարներով։

«Օրորոցայինը լավագույն պատվաստումն է...». Նազենի Հովհաննիսյան