Գիտնականներին ապշեցրել է Լուսնի վրա հայտնված քարե սյունը. լուսանկարներ

Անհայտ օբյեկտն անվանել են «մղոնանոց սյուն» (milestone)»։ Այն, ըստ ամենայնի, հողի մեջ բոլորովին վերջերս է խրվել։ Հակառակ դեպքում քարն արդեն մաշված կլիներ տիեզերական քամուց կամ Լուսնի վրա ընթացող այլ գործընթացներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Չինական «Չանյէ-4» լուսնագնացը Լուսնի մակերևույթին տարօրինակ առարկա է հայտնաբերել․ քարե սյուն՝ սուր եզրերով։

​Գիտնականների կարծիքով՝ այդ օբյեկտի ձևը վկայում է, որ այն բավականին երիտասարդ է։

​«Սակայն չի հաջողվել պարզել, թե անբնակելի Լուսնի վրա որտեղից է հայտնվել այդ քարը»,– գրում է Space.com–ը։ Ենթադրվում է, որ դա լեռնային հանքաքարի երիտասարդ հատված է, որը կարող է պոկված լինել ավելի խոշոր տիեզերական օբյեկտից, օրինակ՝ երկնաքարից։

Այլմոլորակայիննե՞ր, թե՞ մարդ․ հայ մասնագետները ցրում են մոնոլիտ սյուների գլխավոր թեզը

Մասնագետները նախատեսում են խորհրդավոր օբյեկտն ուսումնասիրել ինֆրակարմիր սպեկտրաչափի օգնությամբ։

Այդ դեպքում կհաջողվի պարզել քարի բաղադրությունն ու ծագման բնույթը։

Անդրկովկասի զարդը․ ռուս տիեզերագնացը ներկայացրել է Սևանի` տիեզերքից արված լուսանկարը