Արա Այվազյանը Մոսկվայում հանդիպել է հայ մտավորականների ու գործարարների հետ. լուսանկարներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպման ժամանակ մի շարք կարևոր հարցեր է քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել ռուսաստանաբնակ հայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը։

«Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում համահայկական օրակարգի հարցերի շուրջ, մեծապես կարևորվել են Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության ամրապնդումն ու այս ուղղությամբ հետագա համատեղ քայլերի իրականացումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպումը կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում։

Հիշեցնենք` Այվազյանը Մոսկվա է մեկնել փետրվարի 17-ին։ Ռուսաստանում կայացել է նրա և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։