ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանից 12 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Փետրվարի 17-ին` տեղական ժամանակով 07:26-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.57⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում) է գրանցել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երևանում ուժեղ երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ-ը հերքում է
Ըստ ԱԻՆ–ի` երկրաշարժը (հետցնցում) 2 բալ ուժգնությամբ զգացվել է Երևան և Արտաշատ քաղաքներում:
Երկրաշարժի հետքերը Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում. ծնողները կարող են հանգիստ լինել