Փոխվարչապետը քաշաթաղցիների հետ քննարկել է տեղահանման հետևանքով առաջացած խնդիրները

Նիստի ընթացքում քննարկվել են տեղահանված անձանց բնակարանային խնդրի լուծման տարբերակները, վերաբնակեցման վայրերում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար նախատեսված գյուղական նշանակության հողերի առկայության կարևորությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը, տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ

Աշխատանքային խմբի նիստին հրավիրված էին նաև քաշաթաղցիների ներկայացուցիչները:

«Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է արցախցիներին ուղղված կառավարության կողմից վերջերս հաստատված նոր աջակցության ծրագրերի բովանդակությունը, այնուհետև խոսքը փոխանցել քաշաթաղցիներին, ովքեր ներկայացրել են տեղահանման հետևանքով իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Աշխատանքային խմբի մասնակիցները նիստի ընթացքում քննարկել են տեղահանված անձանց բնակարանային խնդրի լուծման տարբերակները, անդրադարձել վերաբնակեցման վայրերում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար նախատեսված գյուղական նշանակության հողերի առկայության կարևորությանը:

Քննարկվել է նաև աջակցության ծրագրերից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Մհեր Գրիգորյանը խոսել է քաշաթաղցիների հետ. հաջորդ հանդիպմանը կմասնակցեն նրանցից 2–ը միայն