ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գյումրի։ Sputnik Արմենիայի թղթակից հայտնում է, որ այս պահին նա Շիրակի մարզպետարանում է։
Հանդիպում է նախատեսված գերիների հարազատների հետ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` հանդիպումը փակ է լինելու։
Հիշեցնենք` Փաշինյանը փետրվարի 10-ին Ազգային ժողովում, անդրադառնալով հանրության շրջանում գերիների վերադարձի գործընթացից առկա դժգոհությանը, ասել էր, որ առաջիկայում կայցելի Շիրակի մարզ։