Նախագահ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության նախարարին

Այլ հարցերի շարքում Արմեն Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Արմեն Սարգսյանը նշել է, որ երկու երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն:

Նախագահ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության նախարարին

Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական և տևական կարգավորման հարցում:

Նախագահ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության նախարարին

Նախագահ Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը:

Միացյալ Թագավորության բժիշկները կօգնեն ՀՀ–ի Covid 19-ով ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներին

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առաջացած մի շարք խնդիրների:

Հանդիպմանը խոսվել է նաև կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի, վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ երկու երկրների համագործակցության մասին:

Հեռանկարային է համարվել նաև համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, առողջապահության, գիտության ու կրթության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում: Կարևորվել է նաև փոխգործակցությունը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում:

Բրիտանցի պաշտոնյան Հայաստանում է աշխատանքային այցով:

Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին