ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր հետևորդներին ցույց է տվել, թե ինչպես է դուստրը` Մարիանան, հայերենով տատիկի մասին բանաստեղծություն արտասանում:
«Լույսը բացվեց, ո՞ւր գնամ, լավ է` տատիս հյուր գնամ։ Կուրախանա տատիկս, կասի`ապրի թոռնիկս։ Եկավ իմ ջուր բերողը, եկավ իմ տուն մաքրողը, եկավ ասեղ թելողը»,– մեջբերել է Սիմոնյանը։
Սիմոնյանի էջի հետևորդները հիացած են աղջկա ասմունքով։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել ու գովել աղջկան մայրենի լեզվի իմացության համար։
««Կեցցե՛ս, ապրեն ծնողներդ, որ մայրենի լեզուն սովորեցնում են քեզ», «Ինչ ճիշտ եք դաստիարակում ձեր երեխաներին», «Հիասքանչ աղջնակ»»,-գրել են նրանք:
Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքում մեծանում է երեք երեխա ՝ Մարյանան, Բագրատը և Մարոն ։ Երեխաները տիրապետում են մի քանի լեզուների, այդ թվում հայերենին։ Նրանք հայերեն կարդում են, գրում և խոսում։
«Տիգրանն ինձ հետ համամիտ է». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը դաստիարակում երեխաներին