«Հայփոստն» իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները

1 կգ ծանրոցի համար սահմանվել է 9 900 դրամ, իջեցվել են նաև հավելյալ կիլոգրամների համար սահմանված սակագները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Դեպի Ֆրանսիա առաքման սակագները իջեցվել են ավելի քան 35 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը։

Մարդիկ նամակ չեն գրում. ինչո՞ւ է «Հայփոստը» բարձրացնում ծառայությունների սակագները

«Նման հնարավորություն ստեղծվել է «Հայփոստի» և Ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր` La Poste-ի հետ բանակցությունների արդյունքում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Բյուջեի աճ կամ աղետ. ինչի կարող է հանգեցնել բուժծառայությունների համար ԱԱՀ սահմանելը

Ընկերության Facebook–յան էջում նշված է, որ մինչև 1 կգ ծանրոցի համար սահմանվել է 9 900 դրամ` նախկին 14 900 դրամի փոխարեն:

Յուրաքանչյուր հավելյալ լրիվ և ոչ լրիվ կիլոգրամի համար սահմանվել է 2 900 դրամ` նախկին 6 000 դրամի փոխարեն։

Միսն էժանանում է, բայց ուրախանալու քիչ բան կա. ինչպես են հունվարին աճել գները Հայաստանում

«Հայփոստը» մտնում է զարգացման նոր փուլ. նախատեսվում է վերակառուցել կենտրոնական փոստի շենքը