Հայաստանի մի հատվածում բուք է, Վերին Լարսը կրկին փակ է

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Գավառ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղում է ձյուն։

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում (Վայոց Ձորի մարզի կողմից) բուք է։

Ուժեղ քամին Երևանում ծածկեր է պոկել, ավտոմեքենաներ են վնասվել. լուսանկարներ

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Տվեք հինը, ստացեք նորը. կառավարությունը դարձյալ փորձում է խթանել ավտոմեքենաների վաճառքը

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ն էլ տեղեկացնում է, որ Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունու տարածաշրջանում՝ անձրև։
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ինչպես թեթևացնել Երևանի կենտրոնի երթևեկությունը. Քեյանը` կարմիր գծերի և կայանատեղերի մասին