Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն գերիների վերադարձի հարցը

Սերգեյ Լավրովը խոսել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել են հունվարի 11–ին կայացած եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքն ու օրակարգային այլ հարցեր։  
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր կկայանա ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

ՄԻՊ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից գերիների վերադարձի ձգձգման ապացույցներ

«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ռազմագերիների և մյուս պահվող անձանց վերադարձի հարցը»,–հայտնել է Նաղդալյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտնել էր, որ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել են հունվարի 11–ին կայացած եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքն ու օրակարգային այլ հարցեր։  

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում հայտնված հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 9-ից ի վեր, տուն են վերադարձել 69 հայ գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։

Գեներալ Մուրադովն անդրադարձել է հայ և ադրբեջանցի գերիների վերադարձի մանրամասներին