Ողբերգական դեպք Հովտաշատում․ պայթյունի հետևանքով տղամարդ է մահացել

Արարատի մարզում տեղի ունեցած պայթյունից հետո մեկը մահացել է, մեկին էլ հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները մոտ 1 ամիս որոնելուց հետո 63-ամյա կնոջ դին հայտնաբերել են Երևանի ծայրամասում

«Ոստիկանության Մասիսի բաժինն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 12։30-ի սահմանում ահազանգ են ստացել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հնարավոր է` տուժածներ լինեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ կայքի` ոստիկանները նշված գյուղի Տերյան փողոցի 2-րդ տան բակում օգտագործվող արհեստանոցում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 49-ամյա Վահե Վարդանյանի դին։

Վանաձորում խնջույքը տհաճ ավարտ է ունեցել. մասնակիցների մեծ մասին հիվանդանոց են տեղափոխել

Իսկ նշված վայրից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 60-ամյա Նորիկ Եսայանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել թթվածնային բալոնից։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 17–ամյա երիտասարդ է մահացել