Ոստիկանությունը քննում է Փաշինյանի կողմնակիցների ցույցի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը

Հանրահավաքի ժամանակ մի քաղաքացի ձու էր նետել հանրահավաքի կազմակերպիչներից մեկի ուղղությամբ, որն էլ դարձել էր ծեծկռտուքի պատճառ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող ցույցի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Մի քաղաքացուց ստացել ենք հաղորդագրություն, որի հիման վրա էլ նյութեր են նախապատրաստվում»,–նշեցին ոստիկանությունից:

Նշենք, որ երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնությունը հանրահավաք էր հրավիրել: Հանրահավաքի ժամանակ մի քաղաքացի ձու էր նետել կազմակերպիչներից մեկի ուղղությամբ, ինչն էլ դարձել էր ծեծկռտուքի պատճառ։

«Ես այդ մարդուն ֆիզիկապես տեսել եմ 3 անգամ». Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Հանրահավաքի մասնակիցները հետապնդել էին վերջինիս ու ծեծել նրան:

Ինչ է քննարկել Փաշինյանն «Իմ քայլի» հետ