Փաշինյանն իր նորանշանակ օգնականին գործուղում է Արցախ

Վերադառնալուց հետո Իսախանյանը գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik.Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը գործուղվել է Արցախ: Այսօր նման որոշում է կայացրել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ է քննարկել Փաշինյանն «Իմ քայլի» հետ

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման համաձայն` Իսախանյանը Արցախում կլինի փետրվարի 17-ից 19-ը ներառյալ: Նա մեկնում է աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:

Գագիկ Իսախանյանի գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կկատարվեն վարչապետի աշխատակազմի բյուջետային միջոցներով:

Վերադառնալուց հետո Իսախանյանը գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին:

Հիշեցնենք՝ Գագիկ Իսախանյանը վարչապետի օգնական էր նշանակվել շուրջ 1 ամիս առաջ՝ ս.թ. հունվարի 18-ին, մինչ այդ նա 2013-2017թթ-ին աշխատել է որպես բժիշկ «Սևան» ՔԿՀ-ում, ապա 2017-2020թթ–ին` որպես անհատ բժիշկ-ստոմատոլոգ։