Միշա Գալուստյանն ասել է, թե ումից կարող է խնդրել Պուտինի հեռախոսահամարը

Հանրահայտ շոումենը խոսել է իր և Խաբիբ Նուրմագոմեդովի հարաբերությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանը հաղորդավար Կարեն Ադամյանին պատմել է, որ կարող է եղբայրաբար դիմել UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին:

Իմ մեջ արթնացավ հայը. Գալուստյանը պատմել է իր ու Արթուր Ջանիբեկյանի առաջին հանդիպման մասին

«Առնվազն կարող եմ զանգել նրան ու եղբայրաբար ասել` տուր Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հեռախոսահամարը»,-խոստովանել է Գալուստյանը:

Միաժամանակ շոումենը կասկածում է, որ Ռուսաստանի նախագահը հեռախոսահամար ունի։

«Հա–հա–հա։ Կարծում եք, որ նա հեռախոս ունի՞»,– ավելացրել է Գալուստյանը։

Հիշեցնենք, որ Գալուստյանը ճանաչում ձեռք բերեց ՈւՀԱ-ում խաղալու տարիներին, նա այն ժամանակ Սոչիի «Արևից հոգնածները» թիմի կապիտանն էր։ Բացի այդ, նա նկարահանվել է «Թեթևաբարո տատիկը», «Վատ բնավորությամբ նվերը» և այլ ֆիլմերում։ Այսօր Գալուստյանի կարողությունը, ըստ Forbes-ի, կազմում է տարեկան 2,2 միլիոն դոլար։

«Ինքդ քո ընթրիքը պատրաստիր». Միխայիլ Գալուստյանը ընտանեկան կյանքից դրվագներ է պատմել