ՄԻՊ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից գերիների վերադարձի ձգձգման ապացույցներ

Հաղորդումը նոր է ներկայացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին՝ հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից գերիների վերադարձի ձգձգման ապացույցներ։ Այս մասին տեղեկացնում է Արման Թաթոյանը։

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Հայաստան վերադարձած 5 գերիների հետ

«Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ ենք ուղարկել մանրամասն հաղորդում, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները: Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները», - գրել է նա։

Հաղորդման մեջ նշված է, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը:

«Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն», - գրել է Թաթոյանը։

Հաղորդումը նոր է ներկայացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին՝ հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները:

Ռուսաստանն աշխատում է Բաքվի ու Երևանի հետ՝ հայ գերիներին վերադարձնելու համար. Զախարովա

Հիշեցնենք՝ հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:

Նույն գրասենյակից հայտնել են, որ հրադադարի հաստատումից հետո Հայաստան է վերադարձել 69 գերի։