ԵՐԵՎԱն, 16 փետրվարի – Sputnik. Հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկին հայտնվել է հիվանդանոցում։ Տեղեկությունը ռուսական «Հինգերորդ ալիքին» է հայտնել նրա կինը՝ Լարիսա Լուպիանը։ Նա մանրամասնել է, որ Բոյարսկին գտնվում է Սանկտ Պետերբուրգի №122 հիվանդանոցում։
Արտիստի կնոջ խոսքով՝ COVID-19-ի մասին խոսք չկա, քանի որ Բոյարսկին պատվաստվել է 10 օր առաջ։ Կինը բացառել է նաև պատվաստանյութի հանդեպ ռեակցիան։
«Ապահովության համար շտապօգնություն կանչեցի, երբ նա իրեն վատ զգաց։ Հիմա զանգում է և անիծում ինձ, որ շտապօգնություն եմ կանչել»,-ասել է Բոյարսկու կինը։
Նշվում է, որ կորոնավիրուսի արագ թեստը բացասական արդյունք է ցույց տվել։ Մինչ այդ դերասանը բարձր ջերմություն է ունեցել և թուլություն զգացել։ Այս պահին բժիշկները հետազոտում են նրան։