Ինչ է քննարկել Փաշինյանն «Իմ քայլի» հետ

Վարչապետը ցանկացել է տեղեկանալ պատգամավորներից, թե ինչ փուլում է Ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վարչապետը ցանկացել է տեղեկանալ պատգամավորներից, թե ինչ փուլում է Ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը:

Արտահերթի թեման փակված չէ. Ծառուկյանն ասել է`ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին

Համաձայն թերթի աղբյուրների՝ «կայուն մեծամասնություն» ասվածը հրահանգվել է հանել օրենքից ու Սահմանադրությունում փոփոխություններ կատարել: Բացի այդ, ըստ թերթի՝ իշխանությունը հստակ որոշել է, որ ռեյտինգային ընտրակարգը չի լինելու, պետք է ընտրությունների գնալ միայն համամասնական ընտրակարգով:

Նշվում է նաև, որ իշխանությունը որոշել է հարցը ուղարկել ԵԽ Վենետիկի հանձնաժողով, ինչի համար էլ շտապ հավաք է եղել, որպեսզի կարողանան ճիշտ ժամանակին այն ուղարկել հանձնաժողովի քննությանը: Միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո իշխանությունները կկարողանան հարցը ընդգրկել խորհրդարանի օրակարգ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 7-ին, «Իմ քայլը» վարչապետի հետ խորհրդակցելուց հետո հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ այս փուլում չեն անցկացվելու։

Պահանջում են արտահերթ ընտրություններ․ Սորոսի հիմնադրամի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել