Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին 3,6 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի

Ճապոնիան կտրամադրի բժշկական սարքավորումներ, սնունդ, ինչպես նաև ֆինանսական աջակցություն հիվանդանոցների, դպրոցների և բնակելի շենքերի վերականգնման համար, որոնք տուժել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին 3,6 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու համար։ Տեղեկությունը հայտնել է երկրի ԱԳ նախարարությունը:

«Ավրորան» ավելի քան 470.000 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Արցախի օգնության ծրագրին

«Օգնությունն ուղղվելու է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ,ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ճապոնիան կտրամադրի բժշկական սարքավորումներ, սնունդ, ինչպես նաև ֆինանսական աջակցություն հիվանդանոցների, դպրոցների և բնակելի շենքերի վերականգնման համար, որոնք տուժել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով:

Մասնավորապես՝ 6 հիվանդանոցներին բժշկական սարքավորումներ կտրամադրվեն, երեք դպրոցներում լվացարաններ կտեղադրվեն, կապահովվեն խմելու ջրով։ Մոտ 2300 մարդկանց կտրամադրվեն հիգենայի պարագաններ, իսկ 4000-ին՝ տաք հագուստ և այլն։

ՄԱԿ-ը մոտ 2 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանում ապաստանած արցախցիներին

Նշվում է, որ մարդասիրական օգնություն կցուցաբերվի նաև Ադրբեջանին ՝ 1,2 մլն դոլարի չափով: