«Ադրբեջանական կողմն այսօր մեզ 106 մարմին է հանձնել». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը հայտնում է, որ սկսել են ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Արցախի նախագահի խոսքով` բացի դրանից, երկուստեք սկսել են ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ:

 

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում մահացած 7 անձանց աճյունները։