ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Երեկ՝ փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հայ տղամարդն ադրբեջանցու անվան տակ անհետ կորածների հարազատներից մերկ լուսանկարներ է ուզել
Փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու:
Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: