Մանե Թանդիլյանի ղեկավարած նախարարությունը մեծ թվով սոցաշխատողների կարիք ունի

Ուսուցիչները, մանկավարժները կարող են վերապատրաստում անցնել և դիտարկել այս աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik.Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը մեծ քանակի սոցաշխատողների կարիք ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գերատեսչության ղեկավար Մանե Թանդիլյանը։

«Մեր նախարարությունում ապրիլի 1-ից լինելու են հաստիքների փոփոխություններ, նաև բովանդակային։ Պետք են մեծ քանակի սոցաշխատողներ, որ ընտանիքների հետ կապի մեջ լինեն։ Այժմ նախարարությունում նման աշխատող չկա», - ասաց նա։

Նախարարը վստահեցրեց, որ նախարարության սոցաշխատողի աշխատավարձը մրցունակ լինելու է պետական աշխատավարձի սահմանում։

Մանե Թանդիլյանի ղեկավարած նախարարությունը մեծ թվով սոցաշխատողների կարիք ունի

Նա նշեց, որ ցանկալի է՝ մարդիկ վերապատրաստումներ անցնեն և դիտարկեն նոր հնարավորություններ։

«Ուսուցիչները, մանկավարժները կարող են վերապատրաստում անցնել և դիտարկել այս աշխատանքը։ Մարդիկ կարող են մտածել ձեռնարկատիրական գործունեություն սկսելու մասին»,- ասաց նախարարը։

Թանդիլյանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ թեև պետությունը գործատու է, բայց աշխատանք ապահովող չէ, ըստ այդմ վերապատրաստվելը միայն օգտակար է։

«Անդամալույծ դարձած բոլոր զինվորները կունենան որակյալ պրոթեզավորում»․ Թանդիլյան