62֊ամյա տղամարդը 10-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել

Հաղորդումը ոստիկանություն ներկայացրել է երեխայի մայրը։ Տղամարդը նրանց հարևանն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի ֊ Sputnik. Ձերբակալվել է 62֊ամյա տղամարդ՝ 10 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Արմավիրում 19-ամյա տղայի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա 45–ամյա համագյուղացին

2021թ. փետրվարի 10-ին Կոտայքի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել՝ իր 10֊ամյա դստեր նկատմամբ իրենց հարևանությամբ բնակվող տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ։

Պարզվել է, որ 62-ամյա տղամարդը 2021թ. փետրվարի 7-ին՝ կեսօրին, երեխային կանչել է իր տուն, որտեղ երկրորդ հարկի ննջարաններից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Տղամարդը ձերբակալվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: