Վանաձորում խնջույքը տհաճ ավարտ է ունեցել. մասնակիցների մեծ մասին հիվանդանոց են տեղափոխել

14 հոգի մասնակցել են տարեդարձի խնջույքի, 10-ին հոսպիտալացրել են։ Հիվանդանոց տեղափոխվածներից հինգն անչափահաս են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Վանաձորում 10 մարդ թունավորվել են սննդից։ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն այսօր տեղեկություն է ստացել, որ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են հոսպիտալացվել Վանաձորի բնակիչներ:

Շմոլ գազից թունավորվել են Ստեփանակերտի 4 բնակիչ. նրանց թվում 2 երեխա կա

«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել են տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն և եփած հավով ուտեստ: Փետրվարի 15-ին՝ ժամը 20.30-ի դրությամբ, ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով հոսպիտալացվել են խնջույքի մասնակից 10-ը հոգի, որից 5-ը՝ մինչև 18 տարեկան, 5-ը՝ 18-ից բարձր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության: Խնջույքի մյուս մասնակիցները գանգատներ չունեն:

Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոն և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոն:

Ինչպես տնային պայմաններում պարզել` մեղրը բնական է, թե ոչ