Ռուդոլֆ Աֆիցերյանը հաղթել է Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում. տեսանյութ

Ստեղծագործության կատարման ընթացքում շրջվել են ժյուրիի անդամներից երկուսը` Նադյա Դորոֆեևան ու Monatik-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Ուկրաինական «Ձայնը» նախագծում փետրվարի 14-ին ելույթ է ունեցել հայազգի Ռուդոլֆ Աֆիցերյանը: Նա կատարել է Լանա Դել Ռեյի «Summertime Sadness» երգը։ Ժյուրիի անդամներին դուր է եկել նրա ինքնատիպ տեմբրը:

Ստեղծագործության կատարման ընթացքում շրջվել են ժյուրիի անդամներից երկուսը` Նադյա Դորոֆեևան ու Monatik-ը` ապահովելով նրա հաղթանակը առաջին փուլում:

Ռուդոլֆը որպես իր մարզիչ ընտրել է Monatik-ին: