«Մի քանի անգամ օդ են կրակել, մի անհանգստացեք»․ ի՞նչ վիճակ է հիմա Ագարակում

Մի քանի ժամ առաջ Հայաստանի ՄԻՊ-ը հրապարակել էր կադրեր Սյունիքի մարզի Ագարակ գյուղից, որոնցում լսվում էին կրակոցներ։ Հիմա գյուղում վիճակը հանգիստ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Սյունիքի մարզի Ագարակ գյուղում (խոշորացված Կապան համայնք) վիճակը հանգիստ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ագարակի գյուղապետ Հայկ Սահակյանը։

Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ դարձած 39 բնակավայրում կօգտվեն աջակցության ծրագրերից

«Գյուղում հիմա ոչ մի բան չի կատարվում, ամեն ինչ նորմալ ա։ Թուրքերը մի քանի անգամ օդ են կրակել, հիմա տենց բան չկա», - ասաց նա։

Սահակյանի խոսքով՝ բնակիչները հանգիստ են, չեն լարվել։

«Մենք հանգիստ ենք, դուք մի անհանգստացեք», - ասաց գյուղապետը։

Նշենք, որ մի քանի ժամ առաջ Հայաստանի ՄԻՊ-ը հրապարակել էր կադրեր Սյունիքի մարզի Ագարակ գյուղից, որոնցում լսվում էին կրակոցներ։ Հիմա գյուղում վիճակը հանգիստ է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որի մյուս կողմում տեղակայվել են ադրեջանցի զինծառայողներ։

Հարությունյանը Մուրադովին է ներկայացրել ադրբեջանական կրակոցների արձանագրությունները

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 12 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։