Ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանի ակումբային համերգներից մեկի ժամանակ սիրահարված տղան ամուսնության առաջարկ է արել իր ընտրյալին։ Անակնկալը տեղի է ունեցել երգչուհու «Սիրահարվել եմ քեզ» երգի կատարման ընթացքում։ Իվետան տեսագրությունը հրապարակել է Facebook–ի իր էջում։
«Ուրախ եմ, որ իմ երգը նրանց համար այդքան կարևոր օրվա և առհասարակ նրանց սիրո պատմության մի մասնիկը դարձավ»,– գրել է երգչուհին։
Այսպես կարող են միայն հայերը․ ամուսնության առաջարկություն Արարատի գագաթին. տեսանյութ
Տեսանյութում երևում է, որ տղայի սիրած աղջիկն ասում է` այո, և նրանք պարում են մինչև երգի ավարտը։ Վերջում երգչուհու երկրպագուները մեծ ոգևորությամբ շնորհավորում են զույգին ու երջանկություն մաղթում նրանց։
Հայ տղան «ԱԱԾ»-ի օգնությամբ ամուսնության առաջարկ է արել սիրեցյալին. տեսանյութ