Ինչ վիճակում են երկրաշարժի օրը հոսպիտալացված հղի կանայք

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով հոսպիտալացման նոր դեպքեր չկան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից հոսպիտալացված հղիների առողջությանը վտանգ չի սպառնում:

Երևանում ուժեղ երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ-ը հերքում է

«Մասնագետների փոխանցմամբ, անվտանգությունից ելնելով, հղիներից մեկին տրամադրվող ստացիոնար բուժօգնությունը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ։ Մյուս հղին, պլանային ժամանակացույցի համաձայն, վաղը կենթարկվի կեսարյան հատման»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երկրաշարժի հետևանքով հոսպիտալացման այլ դեպքեր չկան:

Հիշեցնենք, որ Երևանի մոտ երկրաշարժ էր գրանցվել փետրվարի 13-ին, ժ. 15.29-ին՝ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումները։

Եվս մի՝ այս անգամ 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել փետրվարի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:47-ին Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: