Հայաստանը երկու մեդալ է նվաճել Բալկանյան երկրների Մ20 առաջնությունում

Հայաստանը Բալկանյան երկրների առաջնության տղամարդկանց թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է աթլետիկայի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել են նաև հայ մարզիկները և մեդալներ նվաճել։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանը ներկայացրել են Գոռ Բեգլարյանը և Նարեկ Սրապոնյանը, որոնք դարձել են մեդալակիրներ:

Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 11 մարզիկների պայքարում գրանցել է լավագույն արդյունքը՝ 7.29մ, և նվաճել ոսկե մեդալ:

Հեռացատկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Խորվաթիայի ներկայացուցիչ Ռոկո Ֆարկաշը՝ 7.11մ, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Խորվաթիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լուկաշ Կիկը, որը գրանցել է 7.09մ արդյունք:

Եռացատկորդ Նարեկ Սրապոնյանը 9 մարզիկների պայքարում դարձել է արծաթե մեդալակիր՝ գրանցելով 15.26մ արդյունք: Եռացատկի մրցման չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեքսանդր Այկոն (15.43մ), իսկ երրորդ մրցանակակիրը բուլղարացի Դիմիտար Տաշևն է (15.20մ):

Հայաստանը Բալկանյան երկրների առաջնության տղամարդկանց թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ ընդհանուր թիմային հաշվարկում՝ 7-րդ:

Առաջնությանը մասնակցել են 16 երկրի շուրջ 200 մարզիկներ։