ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Արքայազն Հարրին և նրա կինը ՝ Մեգան Մարքլը, հայտարարել են, որ սպասում են երկրորդ երեխային։ Տեղեկությունը հայտնում է Sky News-ը ։
«Մենք կարող ենք հաստատել, որ Արչին ավագ եղբայր է լինելու։ Սասեքսի դուքսն ու դքսուհին շատ ուրախ են, որ երկրորդ երեխային են սպասում», - ասել է զույգի ներկայացուցիչը հրատարակչությանը:
ԶԼՄ-ներում տարածվել է լուսանկար, որտեղ երևում է, որ Մարքլը հղի է։
Անցյալ տարվա հուլիսին Մեգանը կորցրեց երեխային: Զույգի ավագ որդին ՝ Արչին, այժմ գրեթե երկու տարեկան է։
«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև
Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 1-ից արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դադարել են հանդես գալ որպես Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ: Նրանք հրաժարեցին իրենց կոչումներից, տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Աշխատելով Netflix և Spotify ընկերությունների հետ՝ զույգը հասավ թագավորական ընտանիքից ֆինանսական անկախության:
Ակնկալվում է, որ նրանք մարտին կհանդիպեն թագուհու հետ ՝ քննարկելու իրենց ապագա կարգավիճակը․ Էլիզաբեթ Երկրորդը նրանց հրավիրել է նշելու իր ծննդյան օրը: