Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը

Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանում նման խնդիր ունեցող երեխաների մեծ մասը բուժում է ստանում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության կենտրոնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կա «Վարակիչը սերն է, ոչ թե քաղցկեղը» սիրված կարգախոս: Հիվանդների հետ հարաբերություններում հենց դրանով են առաջնորդվում բուժհաստատության բոլոր աշխատակիցները։

Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը

Այս բուժհաստատությունում ամեն անկյունը լի է սիրով։ Այստեղ ընտանեկան մթնոլորտ է տիրում։  Երրորդ հարկի ճեմասրահում, որտեղ գտնվում է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, մեզ դիմավորում է Ռոբին ռոբոտը։ Նա դարձել է այստեղ բուժվող երեխաների սիրելին։ Ռոբինը ոմանց արագ ապաքինում է կանխատեսել, իսկ մյուսներին հուշել է՝ ինչ մասնագիտություն ընտրեն ապագայում։ 11-ամյա Միլենա Մակարյանի համար նա կանխատեսել է, որ աղջիկը դուրս է գրվելու հիվանդանոցից։

Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը

«Նրա հետ զրուցել ենք նաև իմ կենդանիների ՝ Ջիմի շան ու երեք թութակների՝ Կեշայի, Մաշայի և Կուկիի մասին։ Նա ասաց, որ ես անասնաբույժ կդառնամ և խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի», - ասում է Միլենան։

Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը

Աղջիկն առանց ամաչելու պատմում է, որ արդեն 9 ամիս է՝ բուժվում է լեյկոզի դեմ ու շատ է կարոտել տունն ու հարազատ Գյումրին։ Նա նաև երազում է ապրել սովորական կյանքով, զբոսնել հաճույքի համար, օրը մի քանի անգամ դիտել «Պապունցել» մուլտֆիլմն ու վայելել մայրիկի պատրաստած համեղ ուտելիքները։

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը

Իսկ ահա տղաները մանկական սենյակում հենց տեսնում են տեսախցիկը, ամաչում ու շրջվում են։ 13-ամյա Զոհրաբի հուդիի վրա նկատում ենք Tiktok-ի գրառումը և անմիջապես զրույցի թեմա է հայտնվում։ Տղան կաշկանդված է խոսում։ Պարզվում է` Արմավիրի մարզից է ու կենտրոնում բուժում է ստանում արդեն մի քանի ամիս։ Նա դեռ սիրելի սոցիալական ցանցի համար տեսանյութ չի նկարահանել, բայց հենց առողջանա, միանգամից սկսի վիդեոբլոգինգով զբաղվել։

Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը

— Իսկ ինքը Գևորգն է, նա 16 տարեկան է ու հաշվապահ է դառնալու,  - ասում է նա։

— Ինչո՞ւ հաշվապահ։

— Իսկ ինչո՞ւ ոչ,  - ուրախ պատասխանում է Գևորգը։

Բոլորը ծիծաղում են ու տարբեր մասնագիտություններ առաջարկում, բայց Գևորգն արդեն ամեն ինչ որոշել է ու նրան անհնար է իր որոշումից հետ պահելը։

Տղաները պատմում են, որ միասին ուրախ է։ Միշտ խաղալու բան գտնում են, իսկ երբեմն էլ ցավոտ ընթացակարգերն այնքան են հոգնեցնում, որ քիչ է մնում` փախչեն ֆուտբոլի դաշտ ու գնդակ խաղան:

Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը

Նրանց խոսքով՝ կենտրոնի բժիշկներն առանձնահատուկ են ու վաղուց արդեն հասցրել են իրենց լավագույն ընկերները դառնալ։ Բժիշկները ոմանց հետ զրույցներ են վարում, մյուսների հետ խաղեր են խաղում, նաև խիստ հետևում են, որ երեխաները ժամանակին ճաշեն և դեղորայք ընդունեն։ Երեխաների ամենասիրելի բժիշկների թվում է Լիլիթ Ռադիկի Սարգսյանը՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը։

«Ցավոտ կատետորը փրկեց ինձ, նրանց էլ կփրկի». քաղցկեղը հաղթահարած երեխաները մեդալներ ստացան

«Մեր գաղտնիքն այն է, որ մենք բոլորս շատ ենք սիրում երեխաներին։ Մենք նույնիսկ յուրօրինակ ավանդույթներ ունենք․ յուրաքանչյուր երեխա ունի իր կեղծանունը։ Մենք այն միասին ենք ընտրում։ Որպես կանոն` դրանք հեքիաթների կամ մուլտֆիլմերի հերոսների անուններ են: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ դժվարությունների միջով են նրանք անցնում ու փորձում ենք օգնել հաղթահարել դրանք, փորձում ենք գործել որպես մեկ թիմ։ Մենք օգնում ենք միմյանց, և դա է մեր ուժը», - ասում է նա:

Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը

Բժիշկն արդեն 20 տարի է` աշխատում է երեխաների հետ։ Նրա առաջին հիվանդներն արդեն մեծացել են։ Ոմանք հասցրել են ամուսնանալ ու բժշկուհուն էլ հարսանիքին հրավիրել։ Եղել են այնպիսիները, որոնց փրկել չի հաջողվել, սակայն նրանց ծնողները կապ են պահպանում իր հետ, ինչը բժշկուհու համար չափազանց հուզիչ ու կարևոր է։

Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը նշում է, որ 90-ական թվականներին բարդ էր, ապաքինվում էր քաղցկեղով հիվանդ երեխաների միայն 3-5 տոկոսը, իսկ այժմ այդ ցուցանիշն աճել է մինչեւ 70-75 %-ի:

Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը

«Ամեն տարի երկրում 80-100 երեխայի մոտ ուռուցք է ախտորոշվում, ու մենք օգնում ենք նրանց հաղթահարել բարդություններն ու ապաքինվել։ Հիմա Մեղրու, Նոյեմբերյանի երեխաները հնարավորություն ունեն ստանալ այնպիսի բուժում, ինչպիսին սպանում են Լոնդոնի կամ Ֆրանկֆուրտի երեխաները», - ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ առողջացածների տոկոսը բարձրացվում է բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների շնորհիվ։ Նման բժիշկներից մեկը երիտասարդ պրոֆեսոր Գևորգ Թամամյանն է։ Հենց նրա ջանքերի շնորհիվ է, որ արդեն այս տարվա հուլիսին արտերկրից Հայաստան կժամանեն առաջին հիվանդները, որոնք բուժվելու են հայ բժիշկների մոտ։

Երևանի Արյունաբանական կենտրոնում բացահայտել են երեխաների 70 %–ի ապաքինման գաղտնիքը

«Մանկական ուռուցքաբանության բուժումն ու արյունաբանությունը մեր երկրում հաջողությամբ զարգանում են, և դրա շնորհիվ մեզ հաջողվում է ժպիտ և առողջություն պարգևել մեր հիվանդներին։ Մենք մի թիմ ենք ու շատ ենք սիրում միմյանց», - ասաց բժիշկը։

Նշենք, որ Արյունաբանության կենտրոնը ֆինանսական աջակցություն է ստանում պետությունից ու տարբեր հիմնադրամներից: Հիմնական ծախսերը հոգում է City of Smile բարեգործական հիմնադրամը։ Այն օգնում է երեխաներին հաղթահարելու քաղցկեղն ու արյան հիվանդությունները՝ տրամադրելով անվճար բուժում, դեղորայք և սնունդ։ Նախկինում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սակայն նա արդեն երկար ժամանակ է, ինչ թողել է այդ պաշտոնը:

«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ