ԲՊՀ-ում կգործի լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն

Բուհում նախատեսվում է մշակել և ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կգործի լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն, որը կհանդիսանա լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման հարթակ՝ նպաստելով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ռուսաստանի բուհեր ընդունվելը 5 անգամ հեշտացել է. ի՞նչ է տալիս սուպերծառայությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այդ նպատակով այցելել են բուհ՝ իրականացնելու Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկում: Նրանք շրջել են լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված տարածքներում, որոնք ծրագրի շրջանակում վերանորոգվել են, համալրվել անհրաժեշտ կահույքով և համակարգչային սարքավորումներով:

Բուհի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել և ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրեր, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմ:

Իշխանության եկած քաղաքական ուժը զրոյացնում է բուհական ինքնավարությունը. Էմին–Տերյան