Ալիևը հնարավոր է համարել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի ու ՌԴ-ի միջև

Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ շեշտել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը կարող է իրականացվել «միայն Ադրբեջանի տարածքով»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորության մասին։ Այդ մասին նա խոսել է Արցախում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներ այցելության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Աբխազիան առաջարկել է Ռուսաստանին իր տարածքով երկաթուղային կապ հաստատել Հայաստանի հետ

Ալիևը նշել է, որ երկաթուղային հաղորդակցություն կհաստատվի նաև Ռուսաստանի ու Իրանի միջև՝  Նախիջևանի տարածքով։

«Մենք առաջարկել ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային նախագծերը պետք է հատուկ դեր ունենան մեր տարածաշրջանի զարգացման երկարատև հեռանկարում՝ ապահովելով կայունություն ու զրոյացնելով պատերազմի ռիսկը։ Մասնակից բոլոր երկրները դրանից միայն կշահեն։ Ադրբեջանն էլ կմիանա Նախիջևանի ինքնավար հանրապետության ու Թուրքիայի հետ»,-ասել է նա։

Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ շեշտել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը կարող է իրականացվել «միայն Ադրբեջանի տարածքով»։

«Երկաթուղային հաղորդակցություն կլինի այդ թվում Ռուսաստանի ու Իրանի միջև՝ Նախիջևանի տարածքով, Իրանի ու Հայաստանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։ Այսինքն, դրանից տարածաշրջանի բոլոր երկրները միայն կշահեն»,-ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ դադարեցվել է նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության համաձայն։

Թեհրանը, Մոսկվան ու Բաքուն սկսում են երկաթուղային ճանապարհի կառուցման բանակցությունները