ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացնում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանը, անվտանգությունից ելնելով, հոսպիտալացված հղի կինն արդեն դուրս է գրվել։
Նախարարության 14:00 -ի տվյալներով՝ գիշերվա ընթացքում երկու հղիներ են հոսպիտալացվել՝ կրկին անվտանգության նկատառումներով։
«Գիշերվա ընթացքում Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ հղի կանանց առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ Նախարարության նախնական տվյալներով՝ կանայք ստացիոնար բուժումը կշարունակեն մինչև վաղը։
Հիշեցնենք, որ Երևանի մոտ երկրաշարժ էր գրանցվել նաև փետրվարի 13-ին, ժ. 15.29-ին՝ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: