Երևանի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 01:47-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 13-ին ժամը 21:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Վազեվազ հասա տուն, տեսա` մեր տան պատի մի մասը քանդվել է. երկրաշարժից տուժած շենքի բնակիչ

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ Երևանի մոտ երկրաշարժ էր գրանցվել նաև փետրվարի 13-ին, ժ. 15.29-ին՝ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: