Վահան Քերոբյանն Արցախում է. քննարկվում է տնտեսության վերականգնման հետ կապված հարցեր

Նախարարը խոստանում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են սատարել Արցախին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Վահան Քերոբյանն Արցախում է. քննարկվում է տնտեսության վերականգնման հետ կապված հարցեր

«Երկրի ղեկավարը, կարևորելով ՀՀ կառավարության դերը պատերազմի հետևանքով Արցախի տնտեսությանը հասցված ավերածությունները վերացնելու գործում, ընդգծել է, որ պետք շարունակել համատեղ և համագործակցված ջանքերի ներդնումը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում հնարավոր լինի վերականգնել տնտեսական ակտիվության ցանկալի մակարդակ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իր հերթին նախարար Քերոբյանը նշել է, որ ՀՀ իշխանություններն այսուհետև ևս շարունակելու են աջակցել ու լինել Արցախի կողքին։ Վահան Քերոբյանի խոսքով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն Արցախի գործընկեր կառույցի հետ քննարկում է առաջիկա անելիքները։

«Համայնքները պետք է կարողանան ճիշտ լեզու գտնել ներդրողների հետ». Քերոբյան

Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը։