Տյառընդառաջի խորհուրդը. Վեհափառ հայրապետն օրհնել է նաև նորապսակ սարկավագներին

Կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնական սուրբ պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Տեառնընդառաջի առիթով այսօր Վեհափառ հայրապետը օրհնություն է բաշխել նորապսակներին։ Տեղեկությունը նշված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Facebook-ի պաշտոնական էջում։

Երեկոյան սկսվում է Մեծ պահքը. այսօր Բուն բարեկենդանն է

«Տեառնընդառաջի տոնի առիթովմեր օրհնությունն ու նվերները բաշխեցինք Սուրբ Գայանե վանքում նորապսակների օրհնության կարգին մասնակցած նորապսակ սարկավագներին և նորապսակ զույգերին»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը` Տյառնընդառաջը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր:

Այդ օրը բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ: