Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները

Զինծառայողները ցուցադրել են նաև կրակի վարման հմտությունները տարբեր հեռահարության դիտարկվող եւ ոչ դիտարկվող թիրախների ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորակազմի շուրջ 50 զինծառայող Լեռնային Ղարաբաղում մասնակցել է մարտական պատրաստության պլանային պարապմունքների։ ՌԴ Պն մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարտակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքներ են իրականացրել։

Գործողությունների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և երթային վիճակի բերելու հմտությունները:

Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները

Հրետանավորները նաև կատարելագործել են կրակի վարման ընթացքում հաշվարկների համադրված գործողություններն ու դրանց արագությունը։ Մասնավորապես, վարժանքների ընթացքում ցուցադրվել է համապատասխան կոորդինատներով և պայմանավորված թիրախի բնույթով՝ կրակային կայանքների փոփոխության ընթացքում նշանառումը։

Եզրափակիչ փուլում զինծառայողներն ուսումնական հրաձգության վարժանքներ են կատարել փակ կրակային դիրքերից՝ տարբեր հեռահարության դիտարկվող եւ ոչ դիտարկվող թիրախների ուղղությամբ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են